19.09.2025
Իրանի դեսպան. Թեհրանը և Բաքուն կքննարկեն Իրան-Ադրբեջան երկաթգծի հարցը
21.09.2015
Իրանի դեսպան. Թեհրանը և Բաքուն կքննարկեն Իրան-Ադրբեջան երկաթգծի հարցը

Մոտակա տաս օրվա ընթացքում Ադրբեջանն ու Իրանն Աստարայում կքննարկեն երկաթգծի հարցը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Պակ Այինը: Նրա խոսքով, հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջան-Իրան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահները: Աստարայում կկայանա Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևի և Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, փոխանցում է ԱՊԱ-ն: Մինչ այդ, VERELQ-ը հայտնել էր, որ Ադրբեջանն ու Իրանը որոշել են արագացնել Աստարա՝ Իրան-Աստարա՝ Ադրբեջան երկու երկրները միմյանց կապող երկաթգծի շինարարության նախագիծի իրականացումը: Այդ մասին հայտարարել է իրանական Գիլյանի նահանգապետ Մոհամեդալի Նաջաֆին: «Երկաթծի երկարությունը կազմում է յոթ կմ և Իրանի տարածքում կառուցվում է այդ երկաթգծի երկու կմ-ոց հատվածը: Քննարկման ընթացքում որոշվել է իրանական Աստարայում բեռնատար տերմինալի կառուցման մասին»,-նշել է Նաջաֆին: Նա նշել է, որ Իրանը շահագրգռված է Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի արագ կյանքի կոչմամբ: Հյուսիս-Հարավ երկաթգիծը կմիավորի Հյուսիսային Եվրոպա Հարավ-արևելյան Ասիայի հետ: Այն կապող օղակ կծառայի Իրանի, Ադրբեջանի և ՌԴ-ի երկաթգծերի միավորման համար: