6.06.2025
Բաքուն չի ցանկանում ընտրություն կատարել ՌԴ-ի ու Թուրքիայի միջև
prev Նախորդ նորություն

Մարգվելաշվիլի. Վրաստանը պետք է շարունակի ՌԴ-ի հետ երկխոսությունը

Վրաստանը պետք է ՌԴ-ի հետ երկխոսություն վարի հանգիստ և այդ հարաբերությունները տեղափոխի ռացիոնալ հունի մեջ՝ ելնելով Վրաստանի պետական շահերից: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

Նա նշել է, որ ՌԴ-ի հետ հարաբերություններում չի կարելի առաջնորդվել էմոցիաներով, անհրաժեշտ է ռացիոնալ և Վրաստանի ռազմավարական, ազգային շահերից ելնելով շարունակել երկխոսությունը ՌԴ-ի հետ: Մարգվելաշվիլու խոսքով, ՌԴ-ի հետ երկխոսության դադարեցումը ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի, ուստի անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մարգվելաշվին հավելել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնումը միջազգայնորեն ճանաչված սահմաններում բխում է Վրաստանի ու ՌԴ-ի շահերից:
ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը կկիրառվի 2017թ.-ի կեսերից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին