25.11.2024
«Մենք կանգնած ենք մեծ ճգնաժամի շեմին». Թուքիայում կտրուկ նվազել են զբոսաշրջիկները
prev Նախորդ նորություն

Բաքուն չի ցանկանում ընտրություն կատարել ՌԴ-ի ու Թուրքիայի միջև

Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերություններն առանձին հարցեր են: Այդ երկրներից յուրաքանչյուրի հետ Բաքուն ունի ռազմավարական հարաբերություններ: Հատկապես վերջին երեք տարվա ընթացքում Ադրբեջանի ու ՌԴ-ի հարաբերությունները նկարագրելիս օգտագործվում է ռազմավարական գործընկերություն հասկացությունը: Այդ տերմինը օգտագործում են ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այնպես էլ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը:

Ալի Հասանովը նշել է, որ Ադրբեջանը ջանքեր է գործադրում, որպեսզի հաշտեցնի ՌԴ-ի ու Թուրքիային, փոխանցում է haqqin.az-ը: Հասանովի խոսքով, Ադրբեջանի նախագահի քաղաքականությունն այսօր ուղղված է նրան, որպեսզի կառուցի այդ երկրների յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին հարաբերություններ՝ ելնելով ընդհանուր շահերից: «Մենք ցանկանում ենք անել այնպես, որպեսզի Թուրքիան ու ՌԴ-ը հաշտվեն, որպեսզի այդ երկրները հարաբերություններ կառուցեն՝ նայելով դեպի ապագան, այլ ոչ թե հետհայացք գցեն անցյալին: Եվ որպեսզի Ադրբեջանը չկանգնի այդ երկրների միջև ընտրություն կատարելու հարցի առջև»,-հավելել է նա: