24.11.2024
Stratfor. Ռուսաստանը Սիրիայում լրացուցիչ ուղղաթիռներ է տեղակայել
prev Նախորդ նորություն

«Մենք կանգնած ենք մեծ ճգնաժամի շեմին». Թուքիայում կտրուկ նվազել են զբոսաշրջիկները

Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման և Թուրքիայի մեծ քաղաքաներում՝ Ստամբուլում և Անկարայում, տեղի ունեցող ահաբեկչութունների պատճառով մեծ կորուստներ է կրում թուքական զբոսաշրջության ոլորտը: Այդ մասին գրում է The Wall Street Journal թերթը։

Հատկանշական է, որ 2001-2014թթ. ընթացքում Թուրքիայի զբոսաշրջային ոլորտում եկամուտները եռապատկվել են և հասել 34.3 մլրդ դոլարի, 2012-ին Ստամբուլը հայտնվել է ամենահայտնի զբոսաշրջային վայրերի ցանկում` համաձայն MasterCard Global Destination Cities Index ամենաշատ այցելություններով քաղաքների վարկանիշի: Պարբերականը մեջբերում է պետական վիճակագրական տվյալներ այն մասին, որ զբոսաշրջային ոլորտում զբաղված է եղել մոտ 1 մլն մարդ, այսինքն` երկրի աշխատունակ բնակչության 7%-ը:

Իրավիճակը կտրուկ փոխվել է 2015թ. նոյեմբերի 24-ից հետո, երբ թուրքական կործանիչը խոցեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը։ Միջադեպից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր՝ Թուրքիայի նկատմամբ տնտեսական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։ Բացի այց, ՌԴ-ում տուրիստական ընկերություններին առաջարկել են հրաժարվել դեպի Թուրքիայի տոմսերի վաճառքից:

Մինչ այդ, Թուրքիայի զբոսաշրջության նախարարությունը հայտարարել էր, որ 2016թ.-ի առաջին ամիսների ընթացքում Թուրքիա ժամանող ռուսաստանցիների թիվը զգալիորեն նվազել է: Հունվարին Թուրքիա է ժամանել 22.106 ռուսաստանցի զբոսաշրջիկ, ինչը 56,7%-ով քիչ է 2015թ.-ի ցուցանիշներից: "Մենք կանգնած ենք մեծ ճգնաժամի շեմին", - պարբերականի հետ զրույցում հայտարարել է Անտալիայում հյուրանոցային համալիրի տերերից մեկը՝ հավելելով, որ անգամ չէին պատկերացում, որ իրավիճակը կարող է այդքան վատանալ:

Փետրվարին թուրքական իշխանություններն առաջարկեցին զբոսաշրջային ոլորտի աջակցման ծրագիր: Այդ նպատակների համար պետք է ծախվի 87 միլիոն դոլար: Բացի այդ, երկրի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են վերանայել զբոսաշրջային ընկերությունների պարտքերի մարման պայմանները:

Հունվարին զբոսաշրջային ոլորտի եկամուտներն ավելի արագ տեմպերով էին անկում ապրում՝նախորդ տարվա համեմատ նվազելով 19%-ով, նշում է WSJ-ն հղում կատարելով երկրի ԿԲ-ի մարտի 10-ին հրապարակված տվյալներին:

Աշխարհում խոշորագույն TUI Group տուրօպերատորը և Տուրիզմի գերմանական միությունը նշում են, որ Թուրքիայում ամրագրված տուրերը կրճատվել են 40%-ով` ի տարբերություն 2015թ., գրում է թերթը: Նրա տվյալներով՝ հարյուրավոր հյուրանոցներ վաճառքի են հանվել։