3.08.2025
Փորձագետ. Թուրքական բանակը չի մասնակցի Ղարաբաղում ռազմական գործողություններին
prev Նախորդ նորություն

Stratfor. Ռուսաստանը Սիրիայում լրացուցիչ ուղղաթիռներ է տեղակայել

Ամերիկյան մասնավոր հետախուզա-վերլուծական Stratfor գործակալությունը հրապարակել է մարտի 17-ին տիեզերքից արված նկարներ, որոնցում երևում են Լաթաքիայում ռուսական ավիաբազան և Տարտուս նավահանգիստը, հայտնում է Գազետա.ռու-ն:

Նշվում է, որ լուսանկարները ցույց են տալիս, որ մարտի 17-ի կեսօրի դրությամբ Սիրիան լքել է ռուսական ավիախմբի ավելի քան քառորդ մասը: Stratfor-ի տվյալներով՝ մարտի 15-ին թռել են երեք Սու-34 ինքնաթիռներ, տրանսպորտային Տու-154-ը, մեկ օր անց՝ բոլոր 12 Սու-25-երն ու տրանսպորտային Իլ-76-երի մի մասը:

Սու-24 ինքնաթիռները, որոնք երևում են լուսանկարներում, հավանաբար արդեն լքել են բազան, նշում է գործակալությունը: Stratfor-ը, սակայն, հաղորդում է, որ Ռուսաստանը վերջին օրերին ավիաբազայում լրացուցիչ ուղղաթիռներ է տեղակայել:

«Լուսանկարները ցույց են տալիս, որ ռուսները ոչ միայն ընդլայնում են ենթակառուցվածքն ու ավիաբազայի օբյեկտները, այլ նաև այն, որ այնտեղ վերջին մի քանի օրերին լրացուցիչ ակտիվներ են տեղակայել՝ ներառյալ մարտական Մի-28 և Կա-52 ուղղաթիռները», -ասված է զեկույցում։

Բացի այդ, գործակալությունը նշում է, որ Ռուսաստանը դեռ դուրս չի բերել բոլոր Սու-30 և Սու-35 ինքնաթիռները: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր մարտի 15-ից ռուսական ավիացիան Սիրիայից դուրս բերելու մասին։
«Մենք կանգնած ենք մեծ ճգնաժամի շեմին». Թուքիայում կտրուկ նվազել են զբոսաշրջիկները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան