24.11.2024
Ռոհանին և Համենեին Իրանի տնտեսության առջև տարբեր նպատարներ են դրել
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թուրքական բանակը չի մասնակցի Ղարաբաղում ռազմական գործողություններին

Թուրքիան՝ Ադրբեջանի ու ՀՀ-ի հնարավոր հակամարտության շահագրգիռ կողմերից է լինելու և հասկանալի է, թե ում կողմից: Սակայն ակնհայտ ռազմական աջակցություն և թուրքական բանակի ներգրավվածություն ռազմական գործողություններին չի լինելու: Այդ մասին հայտարարել է Կովկասի հարցերով փորձագետ Արթուր Աթաևը:

Նա նշել է, որ ՌԴ-ի համար ձեռնտու է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը չվերաճի ռազմական գործողությունների: ՀՀ-ը, որը մտնում է ՀԱՊԿ-ի մեջ, ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է, սակայն Ադրբեջանը նույնպես Մոսկվայի համար ևս ռազմավարական գործընկեր է և դրա մասին բարձրաձայնվում է: Օրինակ, դրա մասին խոսում է Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը, որն Ադրբեջանում իրական քաղաքականության իրականացնողն է: Միևնույն ժամանակ Անկարան հետքրքրված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության շարունակմամբ:

Նրա խոսքով, պետք է հաշվի առնել մեկ կարևոր հանգամանք՝ Ադրբեջանն ու նրա այսօրվա քաղաքական ղեկավարությունը ձեռնտու չեն Արևմուտքին: Ադրբեջանն ունի մարդու իրավունքներն ոտնահարող երկրի համբավ: Դա բազմիցս է հայտարարվել ԱՄՆ դեսպանի, Պետքարտուղարության և Արևմտյան Եվրոպայի ժողովրդավարական երկրկրների կողմից: Այդ պայմաններում Ադրբեջանի իրական քաղաքական ուղենիշը մեկն է՝ Ռուսաստանը, փոխանցում է Lenta.ru կայքը: