24.10.2025
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել և ընդունել է մի շարք նախագծեր
prev Նախորդ նորություն

Կներդրվի աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգ. ԱՍՀՆ

Աշխատանքի և զբաղվածության ոլորտի բարեփոխումների շրջանակում նախատեսվում է ներդնել աշխատանքային վեճերի լուծման նոր գործիք: Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:


Աշխատանքային վեճերի կարգավորման համար այլևս դատարան դիմելու կարիք չի լինի: Կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը կգործի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կազմում. այն կազմված կլինի երեք անդամից՝ հանձնաժողովի նախագահից և սոցիալական գործընկերների մեկական ներկայացուցիչներից։


Հանձնաժողովին դիմելու իրավունք կունենան և՛ աշխատողները և թե գործատուները։


Աշխատանքային հարաբերությունների կողմերը կարող են հանձնաժողովին դիմել ամենատարբեր հարցերով և աշխատանքային վեճերով՝ աշխատավարձերի, այդ թվում՝ օրենսդրությամբ սահմանված հավելումների, հավելավճարների, լրավճարների չվճարման կամ մասամբ վճարման, արտաժամյա աշխատանքի ներգրավման պահանջների խախտումների և այլն։


Հանձնաժողովում վեճի քննության համար գործատուն կամ աշխատողը պարտավոր է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնել, որը հանձնաժողովը պետք է քննի ոչ ուշ, քան այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:


Հանձնաժողովի որոշումը մեկ ամսվա ընթացքում հնարավոր կլինի բողոքարկել դատարանում։ Եթե հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում, ապա կողմը պարտավոր է կատարել այն։ Չկատարելու դեպքում կարող է միջամտել Հարկադիր կատարման ծառայությունը, որին կտրվի համապատասխան լիազորություն:


 

Գեղամ Նազարյանն ավելի մեծ հրեշ է, քան նույնիսկ Նիկոլը
Հաջորդ նորություն next