24.10.2025
Միրզոյանը ու Բահուսը քննարկել են կանանց առաջնորդության խթանման հարցեր
prev Նախորդ նորություն

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել և ընդունել է մի շարք նախագծեր

Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը:


ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել:


Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաև «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխությունը: Գործող օրենքով ունենք Բարձրագույն դատական խորհրդի 9 անդամ և ԲԴԽ նախագահ, ու հնարավոր է 5 ձայնով համապատասխան որոշում կայացնել: Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի խոսքով՝ փոփոխության արդյունքում առնվազն 6 ձայն է հարկավոր լինելու որոշման կայացման համար:


Առաջինից երկրորդ ընթերցման ընթացակարգում առաջարկ են ներկայացրել պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արծվիկ Մինասյանը, որն ընդունվել է:


Պաշտպանության և անվտանգության ու պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները քննարկված հարցերի վերաբերյալ ներկայացրել են դրական եզրակացություն:


Նիստի ավարտին քվեարկությամբ ընդունվել են հերթական նիստերի ընթացքում քննարկված հարցերը:


 

Կներդրվի աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգ. ԱՍՀՆ
Հաջորդ նորություն next