25.11.2024
Այաթոլլա Ալի Համենեի. ԱՄՆ-ի նախագահի բոլոր թեկնածուներն Իրանի թշնամիներն են
prev Նախորդ նորություն

Ուորլիք. Մենք պահանջում ենք՝ զինադադարի պահպանում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է ՄԽ-ի համար առաջին նպատակը ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումն է։

«Հրադադարի խախտման փորձերը մեծ անհանգստության առիթ են հանդիսանում մեզ համար։ Մեկ տարի առաջ՝ հունվար ամսին, գրանցված բախումները ռեկորդային դարձան հրադադարի կնքումից ի վեր։ Ամենաանհանգստացնողը խաղաղ բնակչության կրած կորուստներն են, մենք քննադատում ենք ծանր հրետանու գործածումը», - ասել է Ուորլիքը "Ամերիկայի ձայնին" տված հարցազրույցում։

Ամերիկացի համանախագահը, անդրադառնալով ԱՄՆ-ի Կոնգրեսում շրջանառության մեջ դրված Էդ Ռոյսի և Բրեդ Շերմանի նամակին, նշել է, որ թեև նամակը դեռ վերջնական հաստատում չի ստացել, Մինսկի համանախագահները աջակցում են, խաղաղության պահպանմանն ուղղված այս գործընթացներին։

«Թեև մենք վերջնական նամակը դեռ չենք տեսել, այդուհանդերձ առաջարկները, որոնք արվել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի կողմից, ստացել են Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը։ Մեր նպատակն է աշխատել կողմերի հետ՝ համաձայնության հասնելու նպատակով։ Մենք պահանջում ենք՝ զինադադարի պահպանում», - նշել է Ուորլիքը։

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հավելել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը գլխավոր առաջնահերթություն է։