25.11.2024
Ուորլիք. Մենք պահանջում ենք՝ զինադադարի պահպանում
prev Նախորդ նորություն

Զախարովա. ՌԴ-ը ցանկանում է հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

ՌԴ-ը, ադրբեջանական և հայկական կողմերի հետ հավասարաչափ ցանկանում է կարգավորել ղարաբաղյան բարդ հակամարտությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

"Մեր իրական նպատակներն ապացուցված են: Մենք այլ համանախագահների հետ ոչ հավասարաչափ, այլ ադրբեջանական և հայկական կողմերի հետ հավասարաչափ ցանկանում ենք կարգավորել այդ բարդ իրավիճակը", - նշել է Զախարովան:

Նրա խոսքով, Մոսկվան ցանկանում է, որ այդ հարցը դուրս գա օրակարգից և հակամարտությունը կարգավորվի միջազգային իրավունքի հիման վրա, փոխանցում է mid.ru կայքը: