25.11.2024
Զախարովա. ՌԴ-ը ցանկանում է հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը
prev Նախորդ նորություն

Սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրեց Պալմիրան

Սիրիական կառավարակական բանակը մի քանի օր տեւած ծանր մարտերից հետո ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել հնագույն Պալմիրա քաղաքը, որը ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության գրոհայինները գրավել էին 2015 թ.-ի մայիսին: Այն 215 կմ հեռավորության վրա է գտնվում Դամասկոսից:

Մարտերի ժամանակ, Ռոյթերս գործակալության փոխանցմամբ, բանակը և կամավորականներից բաղկացած զորախմբերը գործել են Ռուսաստանի ռազմական ավիացիայի աջակցությամբ: Միեւնույն ժամանակ Մարդու իրավունքների սիրիական գրասենյակի փոխանցմամբ, մարտի 27 առավոտյան դրությամբ քաղաքի արեւելյան հատվածում կրակոցներդ դեռ շարունակում էին՝ չանայած գրոհայինների հիմնական ուժերը լքել են իրենց դիրքերը և նահանջել:

Սկսվել է ազատագրված քաղաքի տների ու ճանապարհների ականազրծումը: Ահաբեկիչներից քաղաքի ազատագրման մարտերը շարունակվում էին մի քանի օր: Մարտի 24-ին Սիրիայի պետական հեռուստաըներությունը հայտնեց, որ կառավրական բանակը մտել է Պալմիրա: Ասադին ենթական ուժերը կարողացան դուրս քշել ահաբեկիչներին «քաղաքի սրտից», որից հետո սկսվեցին փողոցային մարտերը:

Այնուհատեւ տեղեկատվություն ստացվեց, որ Ասադի զորքերը վերահսկողության տակ են վերցրել քաղաքի հնագույն հատվածը՝ հին քաղաքի փլատակները, որոնք ներառված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունում: Ռազմական փորձագետնեի կարծիքով, Պալմիրայի ազատագրումը սիրիական կառավարական բանակին հնարավորություն կտա սկսել հարձակումը Դեր Զոր գավառի ուղղությամբ և ազատագրել ահաբեկիչներից Սիրիայի հարավ-աեւելքը:

Հիշեցնենք, որ Ջեբհաթ ալ Նուսրա իսլամական ծայրահեղական խմբավորումը 2014 թվականի մայիսին պայթեցրել էր Դեր Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցին: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված այդ եկեղեցու հետ ոչնչացել են նաեւ Ցեղասպանության զոհերի մասունքներն ու արխիվների մեծ մասը, այդ թվում՝ մինչև 1841 թվականի պատմությունը ներառող:

Սիրիական բանակի հարձակողական գործողություններին ակտիվ աջակցություն է ցուցաբերում օդից Ռուսաստանի ռազմական ավիացիան: