24.11.2026
Կասեցվել է «Աշտարակ կաթի» մի քանի արտադրատեսակների արտադրությունը․ՍԱՏՄ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը դատի է տվել Սևակ Հակոբյանին և երկու լրատվամիջոցի. 4 մլն է պահանջում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today»լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանին, «Մեդիա պլյուս» ՍՊԸ-ին և «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպությանը՝ պահանջելով հերքել իր հասցեին հնչեցված՝ զրպարտություն համարվող տեղեկությունները և փոխհատուցում վճարել։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիան»՝ հղում անելով «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգին։


Բացի հրապարակային հերքումից՝ Նիկոլ Փաշինյանը պահանջում է Սևակ Հակոբյանից, «Մեդիա պլյուս» ՍՊԸ-ից և «Հայելի ակումբ»–ից համապարտության կարգով (համատեղ) բռնագանձել 4 մլն դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։


Հայցի համար հիմք են հանդիսացել նոյեմբերի 19-ին և 20-ին արված հրապարակումները, որոնցում, ըստ հայցվորի, Փաշինյանին վերագրվել են «բարձր մակարդակի թալանի» և «բարձր կարգի կոռուպցիայի» վերաբերյալ փաստացի տվյալներ։


Փաշինյանը պահանջում է պատասխանողներին պարտավորեցնել դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակային հերքում տարածել նույն յութուբյան ալիքներով, լրատվական կայքերով և ֆեյսբուքյան էջերով, որոնց միջոցով տարածվել են վիճարկվող տեղեկությունները։


Փաշինյանը պահանջում է հերքումը հրապարակել նաև տեսաձայնագրության միջոցով՝ առանց հասանելիության ժամկետի սահմանափակման։


 

ՊԵԿ. 2027 թ․ հունվարի 1-ից օրինապահ հարկ վճարողի համակարգը կդառնա առավել գրավիչ
Հաջորդ նորություն next
 Կոլաժը` VERELQ
19.11.2026
Նոր Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ․ Փաշինյան