1.07.2025
Մոսկվան և Բաքուն զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում
04.08.2015
Մոսկվան և Բաքուն զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում

Ռուսաստանի ռազմածովային ուժերը մինչև այս տարվա ավարտը երկու միջազգային զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում, որոնց կմասնակցեն նաև Ադրբեջանի և Ղազախստանի ուժերը: Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին այդ մասին հայտարարել է ՌԴ-ի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Վիկտոր Չիրկովը: "Մինչև 2015թ.-ի ավարտը Կասպից ծովում նախատեսվում է անցկացնել առնվազն երկու միջազգային ռազմածովային զորավարժություններ", - նշել է Չիրկովը Կասպից ծովի գագաթ-2015 և Կասպյան դերբի-2015 բանակային մրցաշարարերի բացման ընթացքում: Նրա խոսքով, զորավարժություններից մեկը լինելու է եռակողմ՝ ՌԴ-ի, Ղազախստանի և Ադրբեջանի կասպյան ռազմածովային ուժերի մասնակցությամբ, իսկ մյուսը՝ ռուս-ադրբեջանական: Ըստ նրա, զորավարժությունների ընթացքում կմշակվի անվտանգության և Կասպից ծովի ավազանում ցանկացած սպառնալիքների կանխարգելման միջոցառումների լայն սպեկտ: