26.11.2024
Աղբյուր. Բան Կի Մունն կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան
prev Նախորդ նորություն

ԵՄ-ի հետ առևտրի ընդլայնումը կնպաստի ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառության աճին

Եվրոպական գոտու և սահմանամերձ երկրների հետ առևտրա-տնտեսական հարաբերությունների ընդլայնումը թույլ կտա վերադարձնել ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառության աճի տեմպերը համաշխարհային ճգնաժամի պայմաններում: Այդ մասին հայտարարել է «Евразия» գիտական կենտրոնի տնօրեն Մարատ Մուսատաևը:

Նրա խոսքով, Ղազախաստանի և Մաքսային միության երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճ էր արձանագրում առաջին երկու տարվա՝ 2010, 2011 ընթացքում, ինչը կապված էր մաքսային արգելքների վերացման և սահմանում վարչարարության բացառման հետ, փոխանցում է BNews.kz կայքը:

Հետագայում, սկսած 2012թ.-ից ապրանքաշրջանառության այճը տարեկան 3%-ի մակարդակին վրա էր և միայն 2014թ.-ին սկսեց կրճատվել:

Փորձագետը նշել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել բանակցությունները եվրոպական գոտու և սահմանամերձ երկրների հետ: Քանի որ ԵԱՏՄ երկրներում ուղիղ ներդրումների 70%-ը բաժին է ընկնում Եվրոպաին: Եվ ԵԱՏՄ-ից ներդրումների 65%-ը դեպի ԵՄ կատարված ներդրումներ են: Նրա խոսքով, արդյունավետ կլինի նաև ազատ առևտրի գոտիների ստեղծումը:

Նա հավելել է, որ 2015թ.-ին համաձայնագիր է ստորագրվել Վիետնամի հետ և բանակցություններ են ընթանում ԵԱՏՄ-ի ու Եգիպտոսի, Հնդկաստանի, Իսրայելի հետ ազատ առևտր գոտիների ստեղծման շուրջ: