26.11.2024
ԵՄ-ի հետ առևտրի ընդլայնումը կնպաստի ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառության աճին
prev Նախորդ նորություն

Պանկիսիի կիրճի ջիհադականները կվնասեն Թուրքիա-Վրաստան հարաբերություններին

Վրաստանը ստիպված կլինի մի շարք քայլեր ձեռնարկել, որոնք հնարավոր է պաշտոնական մակարդակով վատթարացնեն հարաբերությունները Անկարայի հետ: Այդ մասին հայտարարել է քաղաքական վերլուծաբան Նադանա Ֆրիդրիխսոնը:

Նրա խոսքով, ավելի քան երկու տարի շարունակ Պանկիսիի կիրճից գրոհայինները "Իսլամական պետություն" էին մեկնում Թուրքիայի տարածքով: Վրաստանի ու Թուրքիայի հատուկ ծառայությունները չէին կանխում այդ գործընթացը: Ըստ նրա, ԶԼՄ-ներում ակտիվորեն տարածվում էր Թարհան Բարիրաշվիլու անունը, ում կամ սպանել են, կամ ոչ: Եթե Բատիրաշվիլին հայտնվեր ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ձեռքում, ապա կբացահայտնվեին մի շարք գաղտնիքներ, որոնք հաճելիի չէին լինի ոչ Վրաստանին, ոչ Թուրքիային:

Փորձագետը նշել է, որ առկա մեկ այլ խնդիր՝ Թուրքիայի տնտեսական էքսպանսիան Աջարիայում: Վերջին տաս տարվա ընթացքում Անկարան անառողջ հետաքրքրություն էր ցուցաբերում այդ տարածքի նկատմամբ, փոխանցում է sputnik-georgia.ru-ն:

Ֆրիդրիխսոնի խոսքով, ամեն ինչ սկսվել էր Սահակաշվիլու օրոք, երբ շատ թուրքերի Վրաստանի քաղաքացիություն է տրամադրվել: "Դա լարել էր միջկրոնական հարաբերությունները տարածաշրջանում, ինչը մինչ այդ Վրաստանում չէր նկատվում: Նրա խոսքով, որքան շատ Թուրքիան տնտեսական էքսպանսիա իրականացնի Աջարիայում, այդքան շատ է Վրաստանը ռիսկի գնում կորցնել այդ տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությունը", - կարծում է նա: Ըստ փորձագետի, թուրքական ազդեցությունն այդ տարածաշրջանի վրա ահռելի է և դա մարտահրավեր է իշխող էլիտայի համար:

Նրա խոսքով, Վրաստանը պետք է մտածի, թե ինչպես ապահովագրի իրեն: Հնարավոր է պետք է քայլ ձեռնարկել, որն Անկարայւոմ բացասաբար կըկալվի: Ֆրիդրիխսոնը նշել է, որ անհրաժեշտ է հակամարտության գնալ Անկարայի հետ, որպեսզի ապահովագրել Պանկիսիի կիրճով անցնող ուղղությունն ու վերադարձնել վերահսկողությունը Աջարիայի նկատմամբ: