Հաագայի միջազգային քրեական դատարանը հետաքննություն է նախապատրաստում Թուրքիայի նախագահի, վարչապետի և ազգային հետախուզության (MIT) պետի նկատմամբ: Ռեջեփ Էրդողանը և նրա կողմնակիցները կասկածվում են Սիրիայում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ, մասնավորապես, Իսլամական պետության ահաբեկիչներին և այլ ծայրահեղական խմբավորումներին աջակցելու համար, փոխանցում է թուրքական OdaTV հեռուստաալիքը: Թուրքիայի նախագահի և նրա կողմնակիցների դեմ գործը դեռևս ուսումնասիրությունների փուլում է, իսկ որպես ծայրահեղականներին աջակցելու ապացույց է բերվում մեծ քանակությամբ զենքը, որը նախորդ տարի բեռնատարներով Ադանայից տեղափոխվել է Սիրիա: