25.11.2024
Անկարայում անցկացվել է նիստ Էրդողանի և Ալիևի նախագահությամբ
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ը և Իրանը կարող են արագացված կարգով ազատ առևտրի պայմանագիր ստորագրել

ՌԴ-ը և ԵԱՏՄ-ի այլ երկրները կարող է արագացված կարգով ազատ առևտրի գոտու պայմանագիր ստորագրել Իրանի հետ: Նախնական տարբերակով այն կլինի ժամանակավոր և կընդրկի ապրանքների նեղ կազմ, իսկ առանց մաքսատուրքերի առևտուրն օգուտներ կբերի բոլոր երկրներին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան "Ռոսսիյսկայա գազետայի" հետ զրույցում հայտարարել է, որ զուգահեռաբար իրենք մշակում են համայանձնագրի ձևաչափը: Այդ պասհին Իրանը չի հանդիսանում Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ և իրենք կարող են նրա հետ ստորագրել ժամանակավոր համաձայնագիր, որը կընդգրկի ապրանքների ոչ մեծ խմբաքանակ և կֆիքսի ազատ առևտրի ռեժիմին անցնման ժամանակացույցը:

Ինչպես կանխատեսում են փորձագետները, ազատ առևտրի համաձայնագրի շուրջ աշխատող խումբն իր աշխատանքները կավարտի մինչև աշուն: Դրանից հետո ԵԱՏՄ անդամ երկրների նախագահները կարող են ԵՏՀ-ին Իրանի հետ բանակցությունների մանդատ տրամադրել:

ԵԱՏՄ երկրներն Իրան են մատակարարում հիմնականում ցորեն, եգիպտացորեն, բուսական յուղեր, անտառափայտ, բեռնատարներ: Իրանը հատկապես հետաքրքրված է ՌԴ-ից ու Ղազախստանից հացահատիկային կուլտուրաների ներկրմամբ: ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը հայտարարել է, որ պատժամիջոցների չեղարկումից հետո Թեհրանը կարող է սկսել գնել նաև պաշտպանական, ռազմական նշանակության ապրանքներ:

ԵԱՏՄ երկրկները հետաքրքված են Իրանից ձկան, արևադարձային տարբեր մրգերի ներկրմամբ: Իրանի նկատմամբ պատժամիջոցների պատճատով ԵԱՏՄ ու Իրանի ապրանքաշրջանառությունը փոքր ծավալներ էր կազմում: 2015թ.-ի ԵԱՏՄ-ից Իրան արտահանումը կազմել է 1.55 միլիարդ դոլար, իսկ ներկրումը՝ 0.5 միլիարդ: