20.04.2025
ԵԱՏՄ-ը և Իրանը կարող են արագացված կարգով ազատ առևտրի պայմանագիր ստորագրել
prev Նախորդ նորություն

ՌԴ-ը և Վրաստանը կքննարկեն վիզաների հարցը և տրանսպորտային նախագծերը

ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Պրահայում կայանալիք հերթական հանդիպմանը կքննարկեն վիզաների ազատականացման և երկու երկրների միջև տրանսպորտային նախագծերը:

Աբաշիձեն հայտարարել է, որ հանդիպումը կկայանա մարտի 16-ին և կքննարկվեն հումանիտար, տնտեսական, առևտրային և այլ հարցեր, փոխանցում է РИА Новости-ին: Նրա խոսքով, էներգետիկ հարցերը, մասնավորապես Վրաստանի կառավարության և Գազպրոմի բանակցությունները չեն քննարկվելու, քանի որ դա էներգետիկայի նախարարությունների խնդիրն է:

Կարասինն իր կողմից նշել է, որ խոսքը վիզաների և տրանսպորտային նախագծերի մասին է: 2015թ.-ի դեկտեմբերին ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ դյուրացնում է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար:
Թուրքիան կկործանվի ազգային խնդիրների հորձանուտում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար