19.04.2025
Թուրքիան կկործանվի ազգային խնդիրների հորձանուտում
prev Նախորդ նորություն

Զալբեր. Ղարաբաղյան խնդրի լուծումը պետք է գտնեն հակամարտության կողմերը

ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության շուրջ բանակցությունները կավարտվեն այս տարվա ամռանը: Այդ մասին Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը:

Նրա խոսքով, երկկողմ համագործակցության շուրջ համաձայնագիրը կընդգրկի ԵՄ-ու Ադրբեջանի միջև համագործակցության լայն շրջանակ, փաստաթղթում տեղ կգտնի նաև ղարաբաղյան հակամարտությունը, փոխանցում է Trend-ը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը` ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ հակամարտության կարգավորմանը հնարավոր է հասնել երկու կողմերի մասնակցությամբ:

Նրա խոսքով, միջազգային հանրությունը կարող է առաջարկություններ մտցնել հարցի կարգավորման շուրջ, սակայն ընտրություն պետք է կատարեն հակամարտության կողմերը:
Ժան-Քլոդ Յունկեր. Թուրքիան պատրաստ չէ անդամակցել ԵՄ-ին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար