1.07.2025
Սեմյոն Բաղդասարով. ԱՄՆ-ը աստիճանաբար երես է թեքելու Թուրքիայից
18.08.2015
Սեմյոն Բաղդասարով. ԱՄՆ-ը աստիճանաբար երես է թեքելու Թուրքիայից

ԱՄՆ-ը որոշում է կայացրել Թուրքիայից դուրս բերել իր ՀՕՊ «Փեթրիոթ» համակարգերը, որոնք նախատեսված էին Թուրքիայի տարածքը մոտակա տարածքների հարվածներից պաշտպանելու համար: ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկու երկրները՝Գերմանիան ու Նիդեռլանդները, որոնք նույնատիպ համակարգեր էին տեղադրել թուրքականա տարածքում, արդեն ավարտել են իրենց առաքելությունները: 2012թ.-ի վերջին Անկարան ՆԱՏՕ-ից հրթիռներ էր խնդրել՝իր տարածքը սիրիական տարածքից հնարավոր հարվածներից զերծ պահելու համար: 2013թ.-ի սկզբին Թուրքիայի հարավ-արևելյան երեք շրջաններում՝Սիրիայի սահմանից 70–100 կմ հեռավորության վրա տեղակայվել են Գերմայիա, ԱՄՆ-ի ու Նիդեռլանդների Patriot երկուական համակարգեր: Հատուկ ծառայությունների պահեստազորի գնդապետ, Մերձավոր Արևելքի ու Միջին Ասիայի երկրների ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Սեմյոն Բաղդասարովը վստահ է, որ ամերիկացիները հղումը, թե Patriot համակարգերը պետք է արդիականացվեն՝միայն պատճառ է: «Ամերիկյան, նիդեռլանդական և գերմանական ՀՕՊ համակարգերի դուրս բերման հիմնական, հնարավոր է նաև գլխավոր պատճառը՝Թուրքիայի անկայունությունն է: Այդ զենիթային համակարգերը տեղակայված են Թուրքիայի հարավ-արևելքում, որտեղ մարտեր են ընթանում թուրքական բանակի և քրդական զինյալների միջև: Այդ պատճառով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները դուրս են բերում իրենց համակարգերը, նրանք չեն ցանկանում հարվածի տակ ընկնել: Քրդստանի բանվորական կուսակցությունը չի թաքցնում իր հականատօական ուղղվածությունը»,-Վզգլյադ թերթի հետ զրույցի նշել է Սեմյոն Բաղդասարովը: Նա նշել է, որ Թուրքիան դե-ֆակտո գտնվում է քաղաքացիական պատերազմի մեջ: «Ամենայն հավանականությամբ, ամերիկացիները և նրանց դաշնակիցները չեն վերադարձնելու այդ համակարգերը Թուրքիա: Patriot համակարգերը Թուրքիայում տեղակայվել էին ոչ թե Սիրիայի, այլ Իրանի դեմ: Այժմ Արևմուտք պայմանավորվում է Թեհրանի հետ, այդ պատճառով իմաստ չունի պահել այդ համակարգերը: ՆԱՏՕ-ն աստիճանաբար երես է թեքելու Թուրքիայից»,-հավելել է նա: