25.11.2024
Էրդողանի հակառուսական հռետորաբանությունը Թուրքիային դրդում է դեպի մեծ պատերազմի
prev Նախորդ նորություն

The Economist: Ալիևը հրաժարվել է «խավիարային դիվանագիտությունից»

Համաներումը, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց մարտի 17-ին՝ Նովրուզի առիթով, հազվադեպ լավ նորություն էր Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ակտիվիստների համար, գրում է The Economist շաբաթաթերթի կայքը։ Համաներման արժանացած 148 մարդուց 14-ը քաղբանտարկյալ է եղել՝ համաձայն տեղի իրավապաշտպան խմբերի։

Բաքվի այլախոհների շրջանում ենթադրություններ էին տարածվում, թե որոնք են եղել համաներման պատճառները: Արդյոք համաներումը միջազգային ճնշման արդյունք էր, թե մարտի 31-ին Վաշինգտոն նախատեսվող այցից առաջ կատարված քայլ, նշում է tert.am-ը։

Չնայած օտարերկրյա գործիչները կարծում են, թե դա նրանց գործադրած ճնշման արդյունքն է, բայց տեղի դիտորդներն ավելի հավանական են համարում, որ այդ քայլի պատճառը նավթի ցածր գներն են։ Նրանք կարծում են, որ Ալիևի գումարները պակասել են, որոնք նա սովորաբար օգտագործում էր «խավիարային դիվանագիտության» միջոցով միջազգային հանրության քննադատներին «գնելու» համար, և նրան պետք էր դրան փոխարինող բան գտնել:

Կայքը գրում է, որ համաներման հայտարարումից մեկ օր անց բանտից ազատ արձակվածները հավաքվել են իրենց ընկերների և այլ ակտիվիստների հետ նշելու ուրախ լուրը:

Այնուամենայնիվ, Բաքվի բանտերում են դեռ մնում այլ քաղբանտարկյալներ, և նրանց ընտանիքների համար դա շատ ծանր օր էր: Ճաղերի հետևում են մնում ընդդիմադիր «Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը, հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան, փաստաբան Ինթիգամ Ալիևը: Նրանք, սակայն, ինչպես և նրանց ընտանիքներն ու հարազատները չեն պատրաստվում հանձնվել, գրում է կայքը։