25.11.2024
ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը կկիրառվի 2017թ.-ի կեսերից
prev Նախորդ նորություն

Էրդողանի հակառուսական հռետորաբանությունը Թուրքիային դրդում է դեպի մեծ պատերազմի

Էրդողանը Մերձավոր Արևելքում ՌԴ-ի գործողություններն անվանել է վտանգավոր աշխարհի համար: Սակայն ոչ թե ՌԴ-ը, այլ հենց Թուրքիան է վերածվել լարվածության օջախի, ավելի ստույգ՝ խաղաղության և կայունության սպառնալիքի:

Ոչ թե ՌԴ-ը, այլ Թուրքիան է նավթ գնել "Իսլամական պետությունից"՝ հովանավորելով ահաբեկչությունը: Ոչ թե Մոսկվան, այլ Անկարան է ֆինանսավորել Մուսուլման եղբայրների շարքերից դուրս եկած սալաֆի-իմամներին, որոնք ագրեսիա և ատելություն են քարոզում, այդ թվում որոշ եվրոպական մզկիթներում: Հենց ՌԴ-ը, այլ ոչ Թուրքիան է ստացել Իրանի ռազմա-քաղաքական աջակցությունը, Չինաստանի դիվանագիտական աջակցությունը, Եգիպտոսի, Հորդանանի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Իսրայելի աջակցությունը: Քրդերը նույնպես ավելի շատ կողմնորոշվում են դեպի Մոսկվա:

Զարմանալի չէ, որ թուրքական առաջնորդը և ողջ թուրքական ռազմա-քաղաքական էլիտան վախ և խուճապ են վերապրում: Թուրքիան, որը արաբական գարնան օրերին վայելում էր ԱՄՆ-ի աջակցությունը և ցանկանում էր վերածվել տարածաշրջանային գերտերության, դրա փոխարեն ստացավ պատերազմ իր սահմաններին, քաղաքացիական պատերազմ երկրի արևելքում, իսկ ռուսական Սու-24-ի խոցումից հետո նաև կորցրեց Վաշինգտոնի աջակցությունը: Այսօր ակնհայտ է, որ Էրդողոնի հեգոմոնիկ նկրտումներն սպառնալիք են աշխարհակարգի համար: Թուրք առաջնորդի գործողություններն արդեն ԵՄ-ում միգրացիոն ճգնաժամ են առաջացրել: Թուրքիան օգտագործում է միգրանտներին որպեսզի Եվրոպայի ու աշխարհի վրա հօգուտ իրեն ճնշումներ գործադրի:

Թուրքական ղեկավարության հակառուսական և հակասիրիական հռետորաբանությունը Թուրքիային մղում են դեպի մեծ պատերազմ, որի մեջ կհայտնվեն ոչ միայն հարևան երկրները, այլ նաև այդ տարածաշրջանից հեռու գտնվող պետությունները: Գիտակցելով սեփական սխալները՝ թուրք նախարարներն ու գեներալները վախի մթնոլորտ են տարածում երկրում և սկսում են խոսել երրորդ համաշխարհային պատերազմի մասին, փոխանցում է beforeitsnews.com-ը: