ՌԴ-ի ռազմաօդային ուժերի Սիրիայում սկսած գործողություններից հետո այդ երկիր է վերադարձել ավելի քան մեկ միլիոն սիրիացիներ: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը: Նրա խոսքով, ՄԱԿ-ի գնահատմամբ, ռուսական գործողության մեկնարկից հետո, ավեկի քան մեկ միլիոն մարդ վերադարձել է Սիրիա՝ իրենց տները, փոխանցում է Ռիա Նովոստին: Ըստ Մեշկովի, այս պահին ԵՄ ժամանող միգրանտների թվում սիրիացիները մեծամասնություն չեն կազմում: Սիրիայում ՌԴ օդուժի գործողությունները սկսվել է սեպտեմբերի 30-ին՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով: ՌԴ-ի ավիախմբի մեջ է մտնում ավելի քան 50 ինքնաթիռ և ուղղաթիռ: