26.11.2024
ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Մեդվեդևի հետ
prev Նախորդ նորություն

Թուրքիայում ձերբակալվել է Ալփասլան Չելիքը. Էրդողանը զոհաբերում է "Գորշ գայլին"

Թուրքական իշխանությունները ձերբակալել են Ալփասլան Չելիքին, ով մինչ այդ ստանձնել էր Սիրիայի երկնքում խոցված ռուսական Սու-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության պատասխանատվությունը: Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով, նա ձերբակալվել էր Իզմիրի ռեստորաններից մեկում, որտեղ նշում էր Սիրիայից իր վերադարձը:

Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին կարծում է, որ Էրդողանը շատ թշնամիներ ունի դժվար է ասել, թե ով է կանգնած Չելիքի ձերբակալության հետևում: "Իշխող կուսակցության ներսում և ուժայինների շրջանում Էրդողանին ատում են: Թուրքերը 75 միլիոն են, դա միայն Էրդողանի ռեժիմը չէ: Նա կարողացել է թշնամանալ բոլորի հետ, այդ թվում նախկին իմամ և քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ: Այժմ դժվար է ասել, թե ով է կանգնած Չելիքի ձերբակալության հետևում", - Aսել է Սատանովսկին, փոխանցում է mk.ru կայքը:

Իր հերթին քաղաքագետ Անտոն Խաշենկոն հայտարարել է, որ Չելիքի ձերբակալությունը փորձ է թուրքական կողմից փոխել հասարակական կարծիքը: Էրդողանը վատթարացրել է հարաբերությունները ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հետ: Նրանք փորձ են ձեռնարկում երկխոսություն սկսել: Քաղաքագետը հայտարարել է, որ իրավիճակը Էրդողանի համար փակուղային է: Թուրքերին չի հաջողվել Սիրիայում միմյանց դեմ լարել ՆԱՏՕ-ն ու ՌԴ-ը: Սպիտակ տանը նույնպես հիմարներ չեն նստում և նրանք տեսնում են, թե ինչ է կատարվում: Էրդողանն այժմ գրեթե ոչ ոքի պետք չէ: