26.11.2024
Թուրքիայում ձերբակալվել է Ալփասլան Չելիքը. Էրդողանը զոհաբերում է
prev Նախորդ նորություն

Արևելագետ. Անկախ Քրդստանի ստեղծողները պետք է վերադառնան Սևրի դաշնագրին

Եթե որոշակի պահի համաշխարհային հանրությունը սկսի լրջորեն քննարկել անկախ Քրդստանի ստեղծման հարցը, ապա նրանք պետք է վերադառնան Սևրի դաշնագրին: Այդ դաշնագիրը միակ փաստաթուղթն է, որտեղ խոսվում է Քրդստանի մասին: Այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Սևրի դաշնագրին վերադարձն իր հերթին կբարձրացնի հայերի հարցը, քանի որ ըստ այդ փաստաթղթի ՀՀ-ին են վերադարձվում արդի Թուրքիային պատկանող զգալի տարածքներ, սակայն այն ժամանակ՝ 1920թ.-ին այդ դաշնագիրը մնաց միայն թղթի վրա:

Այդ փաստաթղթում ՀՀ-ին վերաբերվող մասում նշված է, որ Թուրքիան ճանաչում է Հայաստանը, որպես ազատ և անկախ պետություն: ՀՀ-ին էին վերադարձվում Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթները՝ ելքով դեպի Սև ծով: Ըստ պայմանագրի, ՀՀ-ի ընդհանուր տարածքը կկազմեր 150 հազար քմ: Սակայն հետագայում պայմանագիրը դադարեց գործել 1923թ-ի Լոզանի կոնֆերանսի պատճատով:

Սաֆրաստյանը նշել է, որ Հայաստանի այսօրվա իշխանություններին անհրաժեշտ է ժամանակ շահել, որպեսզի հստակ արտահայտեն իրենց պահանջները՝ ՀՀ-ի մասով այդ պայմանագրում տեղ գտած կետերի առնչությամբ: Նրա խոսքով, դա շուտ չի լինի, հեռահար կանխատեսումներն այդ հարցով տեղին չեն, սակայն արդեն այժմ պետք է պատրաստվել, որպեսզի չկորցնել պահը: "Հաշվի առնելով Սիրիայում և Իրաքի հայկական համայքների և քրդերի լավ հարաբերությունները` Քրդստանի հռչակման դեպքում հայերի համար որևէ բացասական հետևանքներ չեն լինի", - ասել է նա: