26.11.2024
Փորձագետներ. ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի դաշինքի համար կան տնտեսական նախադրյալներ
prev Նախորդ նորություն

Պետդուման կքննարկի ՀՀ-ի հետ համաձայնագրում փոփոխություններ կատարելու հարցը

ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել Պետդումայի հաստատմանն ուղարկել Ռուսաստանի և Հայաստանի միջև բնական գազի, նավթամթերքի և չվերամշակված ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։ Այդ մասին հաղորդվում է կառավարության կայքում։

Նախատեսվում է համաձայնագրի կարգավորող ոլորտից հանել չմշակված բնական ալմաստը։ Նաև նշվում է Ռուսաստանից Հայաստան առանց արտահանման մաքսատուրքի գանձման մատակարարվող նավթամթերքի ցանկը` կապված ԵՏՄ պայմանագրին Հայաստանի անդամակցության հետ։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին ՀՀ կառավարությունը դիմել են ՌԴ-ին՝ գազի սակագների նվազման առաջարկով: VERELQ-ի հետ զրույցում փորձագետները նշեն էին, որ սակագների նվազման համար նախադրյալներն առկա են: Ռուսաստանցի փորձագետ Կոնստանտին Սիմոնովը մասնավորապես նշել էր, որ ՀՀ-ի համար գազի գինը կարող էր նվազեցվել 15-20%-ով:

Հուշագիրը նաև նախատեսում է ֆիքսել ՌԴ-ից Հայաստան ներմուծվող նավթամթերքների վերջնական ցուցակը՝ առանց արտահանման մաքսատուրքերի գանձնման:

Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով գազի նվազման մասին հայտարարվելու է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ՀՀ կատարելիք այցի ընթացքում: Նույն տեղեկություններով, ՀՀ-ի համար գազի սակագինը կնվազեցվի 12%-ով և այդ հարցում ռուսական կողմի հետ արդեն պայմանավորվածություն կա: