26.11.2024
Ռուսաստանցի զբոսաշրջիկները փոխարինել են Թուրքիան Վրաստանով, Հայաստանով և Ադրբեջանով
prev Նախորդ նորություն

«Independent»: ԱՄՆ-ը վախենում է 1.5 միլիոն հայերի սպանությունն անվանել ցեղասպանություն

Ողջ շաբաթ «ցեղասպանություն» եզրը պտտվում էր աշխարհի արտգործնախարների շրջանում, այն պահից ի վեր, երբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարեց, որ «Իսլամական պետությունը» Մերձավոր Արեւելքում եզդիների, քրիստոնյաների եւ շիա մուսուլմանների նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում:

Սակայն նրանք մոռանում են, որ այդ սարսափելի վայրագությունները կատարվում են այն նույն հողի վրա, նույն անապատներում, որոնք ավելի քան 100 տարի առաջ թուրքերի կողմից իրականացրած ավելի սարսափելի ցեղասպանության ականատեսն էին դարձել: Այս մասին գրում է բրիտանական Independent պարբերականը:

Թերթը հիշեցնում է, որ թուրքերը բնաջնջեցին 1.5 մլն քրիստոնյա հայերի, բռնաբարեցին նրանց կանանց, գլխատեցին նրանց տղամարդկանց: Անատոլիայի գետերը լցրած հայերի դիակներն այնքան շատ էին, որ դրանք փոխել էին իրենց հունը: «Իսկ Թուրքիան հիմա մեր լավ բարեկամն է, ՆԱՏՕ-ի դաշնակիցը եւ այս ամսվանից արդեն Եվրոպա մուսուլմանների հոսքը զսպող մեր հենքը», - գրում է պարբերականը:

ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պարբերաբար դատապարտում էր Հայոց ցեղասպանությունը, մինչեւ այն պահը, երբ դարձավ ԱՄՆ պետքարտուղար:

Բավականին մեծ խառնաշփոթ է ստեղծված: Այսպես՝ Քերրին ասում է, որ ԻՊ-ը ցեղասպանություն է կատարել, կարծես թե 1915-ին հայերի բնաջնջումը այդպիսին չէր եւ չէր կատարվել «իսլամական խալիֆաթը» կյանքի կոչելու գաղափարախոսության վրա:

Սակայն ամերիկացիները շատ վախեցած են, որպեսզի 1.5 մլն հայեր սպանությունները ցեղասպանություն անվանեն: Դրա մասին կարելի է մոռանալ: Թուրքիային դեպի եվրոպա անվիզա ռեժիմ տրամադրելը. 3 մլրդ դոլար լրացուցիչ ֆինանսական օգնությունը բավական են, որպեսզի 1915-ի հայերի զանգվածային ջարդերի թեման փակ պահվի: