3.11.2025
Մարգվելաշվիլին և Ստոլտենբերգը քննարկել են Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրման գործընթացը
27.08.2015
Մարգվելաշվիլին և Ստոլտենբերգը քննարկել են Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրման գործընթացը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպում է ունեցել Վրաստանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ և քննարկել Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացը, տարածաշրջանային անվտանգության և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությունում վրացի զինծառայողների մասնակցության հարցերը։ «Վրաստանի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը, կողմերը նշել են նաև վրացի զինծառայողների՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու կարևորությունը»,- հայտնում է երկրի ղեկավարի վարչակազմը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստան է ժամանել չորեքշաբթի երեկոյան։ Ստոլտենբերգը պաշտոնական հանդիպումներ կունենա նաև վարչապետի, խորհրդարանի խոսնակի և արտգործնախարարի հետ։ Կմասնակցի նաև ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի բացմանը, գրում է sputnik-georgia.ru-ն։