Ադրբեջանն ու Իրանը ունեն մեծ հնարավորություններ համագործակցությունը ընդլայնելու համար: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Նրա խոսքով, Իրանի ու Ադրբեջանի միջև առկա է սերտ համագործակցություն և կան հնարավորություններ դրանք էլ ավելի շատ ընդլայնելու համար: Ռուհանին նշել է, որ Իրանը նաև բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ նավթային ոլորտում համագործակցությունը ընդլայնելու համար: Իրանի նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրները համատեղ ջանքերն ուղղված են լինելու Կասպից ծովի շրջակա միջավայրի պահպանությանն ու համատեղ օգտագործմանը: Ռուհանին նշել է, որ Իրանը լավ հարաբերությունները ունի մերձկասպյան բոլոր երկրների հետ: Նրա խոսքով, վերջին շրջանում նվազել է ոչ ճշգրտի տեղեկատվության տարածումը, ինչը կօգնի կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը և տարածաշրջանում անվտանգություն ապահովել: