25.11.2024
ՌԴ ԱԳՆ. Արևմուտքի հետ տարաձայնությունները չպետք է անդրադառնան ղարաբաղյան կարգավորման վրա
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ.Ղարաբաղում պատերազմ չի լինի

Լեռնային Ղարաբաղում պատերազմ, ամենայն հավանականությամբ, չի լինի, բայց տարբեր աստիճանի ինտենսիվության միջադեպեր, այս թվում ռազմական բնույթի, անխուսափելի կլինեն:

Այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ, եվրասիական ինտեգրման եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ Արկադի Դուբնովը՝ անդրադառնալով հարցին, թե սպասվո՞ւմ է հետխորհրդային տարածքի սառեցված հակամարտությունների ապասառեցում, մասնավորապես, ԼՂ հակամարտության գոտում:

«Իրավիճակը, ենթադրում եմ, դրական առումով կփոխվի տարածաշրջանում Իրանի ակտիվացմանը զուգահեռ»,-ընդգծել է Դուբնովը:

Մինչ այդ, VERELQ-ը հայտնել էր, որ օգոստոսի 28-ին ժամը 01.40-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական զինուժի 20-25 հոգուց բաղկացած հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը:

Բացի հետախուզադիվերսիոն գործողությունից, հակառակորդը` օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում արձակել է 2000-ից ավելի կրակոց, այդ թվում` 35 կրակոց` 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից: