25.11.2024
Մարգվելաշվիլին և Ստոլտենբերգը քննարկել են Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրման գործընթացը
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ. Արևմուտքի հետ տարաձայնությունները չպետք է անդրադառնան ղարաբաղյան կարգավորման վրա

Մոսկվայում հույս ունեն, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների սրացումը չի անդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքների վրա: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մեր կողմից ոչ մի խոչընդոտ, հարց կամ խնդիր լինել չի կարող: Մենք այդ ձևաչափի մասնակիցն ենք և շատ պատասխանատու կերպով ենք վերաբերվում մեր պարտականություններին, քանի որ հասկանում ենք, թե ինչքան կարևոր հարց է գտնվում այդ խմբի օրակարգում»,- նշել է Զախարովան: