Կատոնի ինստիտուտի փոխնախագահ Ջին Հիլին կարծոմ է, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունը “Իսլամական պետության” դեմ անօրինական է: Այդ մասին փոխանցում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին: Հիլին հիշեցնում է, որ գործողության մեկնարկից անցել է մեկ տարի: Չնայած հինգ հազար ավիահարվածների, Կոնգրեսը ոչ մի անգամ քվեարկություն չի իրականացրել Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններ թույլ տալու հարցով: Հիլին նշել է, որ մեկ տարվա ընթացքում անօրինական ռազմական գործողության իրականացումը սահմանադրական զսպման և հակակշռման համակարգի էռոզիայի մասին է խոսում: Հիլին ընդգծել է, որ Բարաք Օբաման Իսլամական պետությանը առաջ հարվածները հասցնելուց կես տարի անց է միայն Կոնգրեսին ռազմական ուժ կիրառելու թույլտվություն ստանալու նախագիծ ուղարկել: Սենատոր Թիմ Քեյնը նշել է, որ այդ ժամանակվանից Կոնգրեսը փաստացի հրարաժարվել է դեբատներից և քվերակությունից՝մարտական գործողություններ թույլ տալու հարցով: Ջին Հիլին նաև հիշեցրել է Բարաք Օբամայի խոսքերի մասին, որը նա հնչեցրել է Իրանի հետ գործարքի քննարկման ընթացքում: Այդ ժամանակ ամերիկացի առաջնորդը նշել է, որ որոշում է կայացրել առնվազն յոթ երկրների ռմբակոծման մասին: Հիլիի կարծիքով, Օբաման և Կոնգրեսը կանգնել են մի ուղու վրա, որը երկիրը դեպի խաղաղ քաղաքականություն չի տանի: