24.11.2024
Ադրբեջանը կտրուկ կրճատում է ռազմական բյուջեն. հնարավոր հետևանքները
prev Նախորդ նորություն

Էրդողանը ցանկացած գնով փորձում է հանդիպել Պուտինին

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ՝ ռուսական Սու-34 մարտական ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտման հետ կապված:

Էրդողանը նշել է, որ ինքը խնդրել է իրենց ԱԳ նախարարին փոխանցել Պուտինի հետ հանդիպելու մասին ցանկությունը, սակայն դեռևս իրենք պատասխան չեն ստացել, փոխանցում է Reuters-ը:

Այդ հարցի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նա կոչ է արել ՌԴ-ին միջոցներ ձեռնարկել՝ Դաշինքի անդամ երկրի օդային տարածքը չխախտելու համար:

Հանդես է եկել հայտարարությամբ նաև Թուրքիայի ԱԳՆ-ն, որ հունվարի 29-ին ռուսական օդուժի ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Այդ երկրի ԱԳՆ-ը հայտարարել է, որ տեղի ունեցածը խոսում է ՌԴ-ի ցանկության մասին ուժեղացնել լարվածությունը երկու երկրների միջև:

ՌԴ ՊՆ-ը հերքել է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը: ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռները չեն խախտել Թուրքիայի օդային տարածքը, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությունը քարոզչություն է, փոխանցում է Ինտերֆաքսը: