24.11.2024
Էրդողանը ցանկացած գնով փորձում է հանդիպել Պուտինին
prev Նախորդ նորություն

Վրաստանը փորձում է վերահսկել իրավիճակը Պանկիսիի կիրճում

Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ Պանկիսիի կիրճում, որը սահմանակցում է Չենչնիային, իրավիճակը լիովին վերահսկվում է իրավապահ մարմինների կողմից, "Իսլամական պետության" ռազմակայաններ այնտեղ չկան: Այդ կերպ Թբիլիսին փորձել է հերքել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մինչ այդ արված հայտարարությունը:

Որպեսզի ցուցադրեն, որ չեչեննորով բնակեցված Պանկիսիում իրավիճակը վերահսկելի է նախօրեին այնտեղ էին մեկնել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվին, ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների դեսպաններ: Այցի արդյունքներով դեսպան Յան Քելլին հայտարարել է, որ ըստ ԱՄՆ-ի տեղեկությունների, Պանկիսիում ահաբեկչական ռազմակայանները գոյություն չունեն, փոխանցում է kommersant.ru կայքը:

Կոմերսանտի հետ զրույցում Պանկիսում ռազմակայանի առկայության մասին լուրերը հերքել է նաև տարածաշրջանի հարցերով փորձագետ Նինո Բուրչուլաձեն: Նա նշել է, որ Ռուսլան Գիլաևի մահից հետո այնտեղ ահաբեկիչներ չկան, չնայած որոշ ծայրահեղականներ հավատարմության երդում են տվել Իսլամական պետությանը Skype-ով և Viber-ով:

Վրացական իշխանությունները չեն հերքում, որ Պանկիսիի կիրճի շատ բնակիչներ մեկնել են "Իսլամական պետության" շարքերում կռվելու, իսկ Օմար աշ-Շիշանին և Մուսլիմ աշ-Շիշանին անգամ դարձել են հրամանատարներ: Մեկնածներից 13-ը զոհվել են Սիրիայում և Իրաքում:

Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն հայտարարել է, որ Պանկիսիից մեկնել են մի քանի տասնյակ մարդիկ, սակայն Վրաստանի մահմեդականներով բնակեցված այլ շրջաններից՝ Աջարիայից և Քվեմո-Քարթլիից մեկնածներից թիվը շատ քիչ է: Պանկիսիի կիրճը գտնվում է Վրաստանի հյուսիս-արևելքում՝ Ալազանի հետին ափին, Ահմետյան շրջանում: Այնտեղ բնակվում են մոտ 8 հազար չեչեն-քիսթինցիներ: