24.11.2024
Վրաստանը փորձում է վերահսկել իրավիճակը Պանկիսիի կիրճում
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ՌԴ-ի հետ պատերազմը ինքնասպանություն կլինի Էրդողանի համար

Թուրքիան կարող է հեռուն գնալ Սիրիայում իր ազդեցության պահպանման առումով հատկապես այժմ, երբ սիրիական հակամարտությունը մտնում է վճրորոշ փուլ:

Մոտակա ամիսներին Սիրիայում տեղի ունենալիք իրադարձությունները կորոշեն, թե ով է հաղթող և ով պարտվողը: Բաշար Ասադի ուժերը ՌԴ-ի օդային աջակցությամբ առաջ են շարժվում տարբեր ճակատներում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հինգ տարի շարունակվող գործողությունները՝ սիրիական ընդդիմության միջոցով Ասադին տապալելու համար, կարծես թե մոտ է ձախողման, փոխանցում է The Independent-ը:

Եթե Թուրքիան տեսնի, որ չի կարողանում զորքեր մտցնել Սիրիա՝ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հակազդեցության պայմաններում ու դա ընկալի որպես նվաստացում, ապա Անկարան կարող է ձեռնարկել ռազմական գործողություն:

Սիրիայի հետ պատերազմը՝ ՌԴ-ի ներքաշմամբ Թուրքիայի և անձամբ նախագահ Էրդողանի համար ինքնասպանություն կլինի: Այդպես է ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինը մեկնաբանել The Independent-ի հրապարակումը՝ Սիրիայում Անկարայի հնարավոր ռազմական գործողության վերաբերյալ:

Շուրիգինը հայտարարել է, որ թուրքական բանակն այժմ չի կարող իրեն թույլ տալ մեծ պատերազմ, այն էլ ՌԴ-ի դեմ: Թուրքիան այդ կերպ կտապալի բոլոր պլանները, որոնք կան ԵՄ-ին անդամակցության հետ կապված: Թուրքիայի սահմանամերձ միջադեպերից այն կողմ չի անցնի, փոխանցում է lifenews.ru կայքը: