24.11.2024
Փորձագետ. ՌԴ-ի հետ պատերազմը ինքնասպանություն կլինի Էրդողանի համար
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն ու Իրանը համաձայնության են եկել տարանցիկ փոխադրումների ավելացման շուրջ

Ադրբեջանի և Իրանի մաքսային ծառայությունները համաձայնության են եկել երկու երկրների տարածքով տարանցիկ փոխադրումների ծավալը մեծացնելու շուրջ:

Համաձայնությունը ձեռք է բերվել Իրանի Ջուլֆայի մաքսային ծառայության վարչությունում, որտեղ ներկայացված են եղել Ադրբեջանի ու Իրանի մաքսային ծառայությունները, փոխանցում է Trend-ը: Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ բարենպաստ պայմաններ են ստեղծվել տարանցիկ փոխադրումների ավելացման համար և մաքսային ոլորտում համագործակցությունն անընդհատ զարգանում է:

Բաքու ցանկանում է վերածվել տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնի: Այդ ռազմավարության իրականացման համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է տարանցիկ փոխադրումների համակարգող խորհուրդ ստեղծելու հրամանագիրը:

Ադրբեջանի երկագծերով, ծովային տրանսպորտով, նավահանգիստներով և ծովային տերմինալներով բեռների փոխադրման դեպքում պետք է կիրառվի մեկ պատուհանի սկզբունքը:

Շուտով Իրանն ու Ադրբեջանը կկապի երկաթգիծը: Հյուսիս-Հարավ միջանցքի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել հաջորդ տարի: Նախագծի շրջանակներում կառուցվում է Կազվին-Ռեշտ-Աստարա՝Իրան և Աստարա՝Ադրբեջան երկաթգիծը: