24.11.2024
Ադրբեջանն ու Իրանը համաձայնության են եկել տարանցիկ փոխադրումների ավելացման շուրջ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Վրաստանում ձևավորվել է չկողմնորոշված ընտրողների մեծ քանակ

Վրաստանում ձևավորվել է չկողմնորոշված ընտրողների մեծ քանակ և էլեկտորատը ունի նոր քաղաքական սպասումներ: Այդ պատճառով "Վրացական երազանքը" ստիպված կլինի իր իշխանությունը կիսել այլ քաղաքական ուժի հետ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի զարգացման հիմնադրի անդամ, փորձագետ Խաթունա Լագազիձեն:

Նա նշել է, որ չկողմոնորոշված ընտրողների քանակը մեծ է՝գրեթե 65%: Դա հենց ընդդիմադիր քաղաքական ուժերի համար նախատեսված էլեկտորատն է և ընտրություններն ու Վրաստանի զարգացման հիմնադրամի մարզային այցելությունները ցույց են տվել, որ ընտրողը իրական քաղաքական ակտիվության, նոր քաղաքական հույսերի կարիքն ունի:

Լագազիձեն կարծում է, որ Գարդաբանիի ընտրությունները ցույց են տվել, որ ընտրողնը գտնվում է նոր քաղաքական սպասումների շեմին, փոխանցում է
apsny.ge կայքը:

Նրա խոսքով, Գարդաբանիի ընտրությունները հետաքրքրիր էին, քանի որ անցկացվում էին էթնիկապես ոչ վրացական շրջանում: Այդպիսի շրջանները, ինչպիսիք են Գարդաբանին ավանդաբար հանդիսանում են իշխանությունների պահուստները: Սակայն, այս ընտրություններին մասնակցությունը կազմել է 33%, չնայած ավանդավար իշպանությունը այս շրջաններում ստանում էին 100% մասնակցություն:

Նախորդ շաբաթ ադրբեջանաբնակ Գարդաբանի շրջանում տեղի են ունեցել շրջանի ղեկավարի արտահերթ ընտրութունները, որտեղ հաղթող է ճանաչվել իշխող "Վրացական երազանքի" թեկնածու Գոչա Ջամարաուլին, ով հաղթել է "Միացյալ ազգային շարժման"՝ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու կուսակցության ներկայացուցիչ Բեսիկա Կախաբրիշվիլիին 9 հազար ձայնով: Ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել է, որ իշխանությունները ընտրակեղծիքներ են կիրառել:

Մինչև Վրաստանի խորհրդարանական ընտրությունները դեռևս մեկ տարի կա, սակայն հիմնական քաղաքական ուժերի՝Վրացական երազանքի և ընդդիմադիր Միացյալ ազգային շարժման միջև պայքարը թեժանում է: Նրանք միմյանց մեղադրանքներ են հասցեագրում, սադրանքների հրահրում, սակայն կարող է այնպես ստացվել, որ ոչ Վրացական երազանքը, ոչ էլ Սահակաշվիլու կուսակիցները չկարողանան մեծամասնություն կազմել խորհրդարանում: