19.04.2025
Փորձագետ. Վրաստանում ձևավորվել է չկողմնորոշված ընտրողների մեծ քանակ
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Իրանը չի կարող գազի առևտրում մրցակցել ՌԴ-ի հետ

Չնայած պատժամիջոցների չեղարկմանը Իրանը չի կարողանա գազի առաքման հարցում մրցակցե ՌԴ-ի հետ: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ, Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի փորձագետ Նազանին Արմանիանը:

Նրա խոսքով, ՌԴ-ը չպետք է անհանստանա՝կարճաժամկետ հեռանկարում Իրան չի կարողանա մրցակցել լինել գազային շուկայում, չնայած նրա պահուստները աշխահում առաջինն են: Դրա պատճառներից մեկը գազի արդյունահանման փոքր ծավալներն են, ներքին մեծ պահանջարկը և Թուրքմենստանից գազի ներկրման անհրաժեշտությունը:

Ըստ նրա, Պարսից ծոցում իրանական գազի արդյունահանումը բարդ է, իսկ նոր գազամուղների կառուցումը մեծ ներդրումներ է պահանջում: Վերջապես, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան և Իսրայելը ճնշում են պոտենցիալ գնորդրներին, որպեսզի նրանք չհամագործակցեն Իրանի հետ, փոխանցում է aif.ru կայքը:

Քաղաքագետը նշել է, որ Թուրքիան նույնպես չի շտապում համագործակցել Իրանի հետ, չնայած հենց նրա տարածքով կարող էր անցնել գազամուղը դեպի Եվրոպա: Այստեղ առկա է այն հանգամանքը, որը Թեհրանը Սիրիայում աջակցում է Մոսկվայի դիրքորոշումը:

Նա հավելել է, որ Թեհրանին մնում է օգտագործել ադրբեջանական խողովակաշարը կամ արդիականացնել գազի հեղուկացման ենթակառուցվածքները՝Եվրոպա գազ առաքելու համար:
ԱՄՆ-ը 10 մլն դոլար կհատկացնի Հայաստանի հետ Վրաստանի սահմանի ամրապնդմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար