22.07.2025
Քաղաքագետ. Իրանը չի կարող գազի առևտրում մրցակցել ՌԴ-ի հետ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը 10 մլն դոլար կհատկացնի Հայաստանի հետ Վրաստանի սահմանի ամրապնդմանը

Վաշինգտոնը միջոցներ կուղարկի հայ-վրացական սահմանի ամրապնդման համար, տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Թբիլիսիում համաձայնագիրը ստորագրել են Վրաստանի սահմանային ոստիկանությունը եւ ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքների կրճատման գործակալությունը:

Պայմանավորվածությունը նախատեսում է սահմանի սարքավորում լրացուցիչ դիտանոցներով, գիշերային տեսողության տեսախցիկներով եւ այլ տեխնիկայով: Առաջնային խնդիր կդառնա սահմանային «Քասումլո» եւ «Քեդա» սեկտորների ամրապնդումը:
Ֆրանսիայի դեսպանատուն. Ֆրանսիան զենք չի վաճառում ղարաբաղյան հակամարտության կողմերին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` spress.ge
21.07.2025
Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին