20.04.2025
ԱՄՆ-ը 10 մլն դոլար կհատկացնի Հայաստանի հետ Վրաստանի սահմանի ամրապնդմանը
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի դեսպանատուն. Ֆրանսիան զենք չի վաճառում ղարաբաղյան հակամարտության կողմերին

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատունը մեկնաբանել է համացանցում տարածված տեղեկությունը՝ ՀՀ-ին զենք վաճառելու մասին:

Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են դեսպանատանը, Ֆրանսիան զենք չի վաճառում ղարաբաղյան հակամարտության կողմերից ոչ մեկին:

«Ֆրանսիան զենք չի վաճառում հակամարտության կողմերից ոչ մեկին: Մենք պահանջում ենք վերջնական սպառողի սերտիֆիկատ (end-user certificate) հաստատելու համար, որ այդ զենքը չի արտահանվի երրորդ երկրներ», - նշված է դեսպանատան հայտարարության մեջ:

Սոցցանցերում տեղեկություն է տարածվել ՀՀ-ի զինվորականների կողմից դիպուկահար «PGM Mini-Hecate» և «Arctic Warfare.338LM» կիրառելու մասին, որոնք արտադրվել են Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում:
Ալեքսանդր Գոլց. ՌԴ-ը և Թուրքիան այսօր գտնվում են պատերազմի շեմին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար