25.11.2024
Ֆրանսիայի դեսպանատուն. Ֆրանսիան զենք չի վաճառում ղարաբաղյան հակամարտության կողմերին
prev Նախորդ նորություն

Ալեքսանդր Գոլց. ՌԴ-ը և Թուրքիան այսօր գտնվում են պատերազմի շեմին

Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն ոչ Թուրքիայի, ոչ Սիրիայի համար համաշխարհային պատերազմ չի սկսի, սակայն Մոսկվայի ու Անկարայի միջև աճող լարվածությունը շատ վտանգավոր է: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ, լրագրող Ալեքսանդր Գոլցը:

Նա ընդգծել է, որ կողմերից ոչ մեկը չունի երաշխիքներ, որ լարվածության նոր փուլի դեպքում հնարավոր կլինի հակամարտությունը պահպանել լոկալ վիճակում: Ըստ նրա, ՌԴ-ը ու Թուրքիան այսօր գտնվում են պատերազմի շեմին: Գոլցը նշել է, որ ի տարբերություն նոյեմբերյան միջադեպի, ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը ավելի կտրուկ ու միանշանակ են արձագանքում՝ աջակցելով Թուրքիային: Անկարան ակնհայտորեն աշխատանք է իրականացրել դաշնակիցների շրջանում, փոխանցում է DW-ը:

Թուրքական բանակի պահեստազորի գեներալ-լեյտենանտ Էրդողան Կարակուշը, վերլուծելով ռուս-թուրքական վերջին լարվածությունը, հայտարարել է, որ այս պահին ռազմավարական կարևորության լեռնային Ջեբել-Թուրքման լեռնազանգվածը՝ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Լաթաքիայի շրջանում գտնվում է Բաշար Ասադի ուժերի և ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ:

Նրա խոսքով, իր գործողություններով ՌԴ-ը փորձում է խանգարել Անկարային Եփրատին արևելք անվտանգության գոտի ստեղծել և Թուրքիային հասկացնել է տալիս, որ նրան չի հաջողվի առաջ շարժվել: Կարակուշը կարծում է, որ Թուրքիան դասեր է քաղել ռուսական խոցված ինքնաթիռի միջադեպից և այժմ զգուշավոր է գործում:

Հանդես է եկել հայտարարությամբ նաև Թուրքիայի ԱԳՆ-ն, որ հունվարի 29-ին ռուսական օդուժի ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Այդ երկրի ԱԳՆ-ը հայտարարել է, որ տեղի ունեցածը խոսում է ՌԴ-ի ցանկության մասին ուժեղացնել լարվածությունը երկու երկրների միջև: ՌԴ ՊՆ-ը հերքել է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը: ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռները չեն խախտել Թուրքիայի օդային տարածքը, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությունը քարոզչություն է: