24.11.2024
Նախարար. ԵԱՏՄ-ում ձևավորվում է միասնական տրանսպորտային տարածք
prev Նախորդ նորություն

Ռուս-թուրքական հարաբերություններն ու Հայաստանը. ռիսկե՞ր, թե՞ հնարավորություններ

VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը հերթական համացանցային հարցումն է անցկացրել, որը նվիրված է ռուս-թուրքական հարաբերություններին և ՀՀ-ի նկատմամբ հնարավոր սպառնալիքներին:

Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը՝ հնարավորություննե՞ր, թե՞ սպառնալիքներ ՀՀ-ի համար հարցումն իրականացվել է 2016թ.-ի հունվարի 15-28-ը: Հարցմանը մասնակցել են 195 ընթերցող:

Հարցվածների 32%-ի կարծիքով, Մոսկվայի ու Անկարայի հակամարտությունը ձեռնտու է Հայաստանին: Գրեթե նույնքան մարդ՝ 33% կարծում է, որ հակամարտությունը, ընդհակառակը, վտանգավոր է Երևանի համար: Ընթերցողների 30% կարծում է, որ այսօրվա գործընթացները իրենց մեջ և սպառնալիքներ, և հնարավորություններ են պարունակում հայկական պետության համար, իսկ 5% կարծում է, որ լարումը ոչ մի տեսքով չի անդրադառնա ՀՀ-ի վրա:

Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունները սրվել էին Սիրիայում երկնքում թուրքական օդուժի կողմից ռուսական մարտական ինքնաթիռի խոցումից հետո: Ի պատասխան Թուրքիայի ագրեսիվ քայլերի ՌԴ-ը տնտեսական պատճամիջոցներ է կիրառել Անկարայի նկատմամբ: