3.04.2025
Նախարար. Հայաստանը հույս ունի ակտիվացնել տնտեսական կապերը Իրանի հետ
prev Նախորդ նորություն

Նախարար. ԵԱՏՄ-ում ձևավորվում է միասնական տրանսպորտային տարածք

Մինչև տարվա վերջ ԵԱՏՄ-ը պետք է ընդունի համակարագված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունները և փուլերը: Նրա հիմնական առաջնահերթություններն են լինելու միասնական տրանսպորտային տարածքի, եվրասիական տրանսպորտային միջանցքների ձևավորումը, միության տարանցիկ ներուժի իրացումը: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Թաիր Մանսուրովը:

Նա նշել է, որ անհրաժեշտ է տրանսպորտային ենթակառուցվածքների համակարգում, տրանսպորտային կազմակերպությունների և լոգիստիկ կենտրոնների ստեղծում, որոնք կապահովեն բեռնափոխադրումների գործընթացի օպտիմալացումը:

Նախարարի խոսքով, մոտակա ժամանակներս կևավորվի միավորված տրանսպորտային-լոգիստիկ ընկերությունը՝ԵԱՏՄ անդամ-երկրների երկաթգծային կոնտեյներային բեռնափոխադրումների իրականացման համար: Այն անհրաժեշտ է երկրների միջև տրանսպորտային խոչընդոտների վերացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման համար: Ընկերությունը կապահովի տրանսպորատյին-լոգիստիկ ծառայություններ միասնական պատուհանի սկզբունքով, փոխանցում է Rg.ru կայքը:
Ռուս-թուրքական հարաբերություններն ու Հայաստանը. ռիսկե՞ր, թե՞ հնարավորություններ
Հաջորդ նորություն next
 Բաքվում մեկնարկել է Ալիև-Շտայնմայեր դեմ առ դեմ հանդիպումը
02.04.2025
Բաքվում մեկնարկել է Ալիև-Շտայնմայեր դեմ առ դեմ հանդիպումը