23.11.2024
Հայաստանն ու Իրանը կստեղծեն նոր միջազգային տրանսպորտային ուղի
prev Նախորդ նորություն

Հայաստանը և Վրաստանը կստորագրեն ռազմական համագործակցության ծրագիր

Հունվարի 31-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, այցի ընթացքում նախատեսված են պատվիրակության հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի Գարեգին Երկրորդի, ՀՀ վարչապետի Հովիկ Աբրահամյանի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սերյան Օհանյանի և Էդվարդ Նալբանդյանի հետ:

Փետրվարի 1-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի վրացական պատվիրակության և ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության միջև ընդլայնված կազմով հանդիպումը` երկու երկրների միջև 2016թ. ռազմական համագործակցության ծրագրի ստորագրմամբ: Նույն ժամը 11:30-ին կկայանա Թինաթին Խիդաշելիի և Սեյրան Օհանյանի համատեղ մամլո ասուլիսը: