1.07.2025
ԱԳՆ. Հայաստանը շարունակելու է աջակցել Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը
14.05.2015
ԱԳՆ. Հայաստանը շարունակելու է աջակցել Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը

Հայաստանը շարունակելու օժանդակությունն Աֆղանստանում անվտանգության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին: Այդ մասին մայիսի 13-ին Անթալիայում տեղի ունեցած Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը հայտարարել է ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Եդիգարյանը: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունից, մայիսի 13-ին Անթալիայում տեղի ունեցավ Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այն նվիրված էր Աֆղանստանում ընթացող Առաքելությանն առնչվող հարցերի, ինչպես նաև Աֆղանստանի հետ ՆԱՏՕ-ի Տեւական գործընկերության ապահովման և այդ հարցում 2016թ. Վարշավայի գագաթաժողովի համար ընդհանուր մոտեցման համաձայնեցման քննարկմանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ և նրանց ներկայացուցիչներ: Հայաստանը ներկայացնում էր և ելույթով հանդես եկավ ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Եդիգարյանը: «Իր խոսքում դեսպան Եդիգարյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը` շարունակելու օժանդակությունն Աֆղանստանում անվտանգության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին, և հույս հայտնեց, որ Աֆղանստանի ներկայիս ազգային համաձայնության կառավարությունը կշարունակի բոլոր բնագավառներում առաջընթացի ապահովումը՝ երկրում ձևավորելով համերաշխության ու հարևանների հետ բարիդրացիական մթնոլորտ», - ասված է հաղորդագրության մեջ: