4.10.2024
Քալաձե. Գազպրոմը Վրաստանին ավելի էժան գազ է առաջարկում, քան
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ադրբեջանը կարող է ապահովել Իրանի ելքը դեպի Կովկաս

"Բաքու-Թբիլիսի-Կարս" և "Հյուսիս-Հարավ" նախագծերի կյանքի կոչման շնորհիվ Ադրբեջանը կդառնա կապող օղակ Եվրոպայի, Հնդկաստանի և Չինաստանի միջև, ինչպես նաև կապահովի Իրանի ելքը դեպի Կովկաս: Այդ մասին հայտարարել է թուրքական Strategic Outlook վերլուծական կենտրոնի փոխնախագահ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Մեհմետ Ֆաթիհ Օզտարսուն:

Նրա խոսքով, այդ նախագծերը կդառնան դրանց մասնակից պետությունների միջև առևտրի ընդլայնման գործիքներ, փոխանցում է Trend-ը: Փորձագետը նշել է, որ երկու նախագծերն էլ նոր տնտեսական հնարավորություններ կբացեն Ադրբեջանի համար միջազգային հարթակում: Դրա օրինակը կարող է ծառայել Պանաման, որի տնտեսությունը հիմնված է Պանամայի ջրանցքի շահագործմնա վրա:

Օզտարսուն կարծում է, որ Ադրբեջանը պետք է արագացնի այդ նախագծերի կյանքի կոչումը:

Մինչ այդ, Ադրբեջանի երկաթգծեր ՓԲԸ-ի ղեկավար Ջավիդ Ղուրբանովը հայտարարել էր, որ "Հյուսիս-Հարավ" նախագծի շրջանակներում Իրանի ու Ադրբեջանի միջև 8.5 կմ-ոց երկաթգծային հատվածը կկառուցվի մինչև 2016թ.-ի վերջ: Նրա խոսքով, մոտակա ժամանակներս կհայտարարվի մրցույթ այդ հատվածի շինարարության համար: Մինչև այս տարվա վերջ կկառուցվի պակասող 7.5 կմ-ոց հատվածն ադրբեջանական տարածքում մինչև Իրանի սահման և երկաթգծային կամուրջը՝ ընդհանուր առմամբ 8.5 կմ երկարությամբ:
Գերմանիայի ԱԳՆ. Բեռլինը կմասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում