10.09.2024
Փորձագետ. Ադրբեջանը կարող է ապահովել Իրանի ելքը դեպի Կովկաս
prev Նախորդ նորություն

Գերմանիայի ԱԳՆ. Բեռլինը կմասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Գերմանիան ԵԱՀԿ-ում նախագահություն է ստանձնում բարդ ժամանակահատվածում: ԵԱՀԿ-ն անհրաժեշտ է որպես երկխոսության և վստահության հարթակ: Այդ մասին նշված է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հայտարարության մեջ, որի տեքստը տարածել է Գերմանիայի ԱԳՆ-ը:

Շտայնմայերը նշել է, որ Ստամբուլի պայթյունները, ճգնաժամը Մերձավոր Արևելքում և հակամարտությունն Ուկրաինայի արևելքում ցույց են տալիս, որ Գերմանիան ստանձնում է ԵԱՀԿ-ում նախագահությունը բարդ ժամանակահատվածում: Նա վստահություն է հայտնել, որ հենց այժմ ԵԱՀԿ-ն անհրաժեշտ է որպես երկխոսության և վստահության ձևավորման հարթակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, իրենք մասնացկելու են նաև Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում և Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը և կակտիվացնեն ԵԱՀԿ-ի առաքելությունների աշխատանքները տեղում:
Նավթի դարաշրջանի ավարտ. Կկարողանա՞ Բաքուն հետագայում ևս սպառնալ Հայաստանին պատերազմով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ԱԳՆ-ի
09.09.2024
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր