Նավթի դարաշրջանի ավարտ. Կկարողանա՞ Բաքուն հետագայում ևս սպառնալ Հայաստանին պատերազմով
Նավթի համաշխարհային գների անկումն Ադրբեջանում փաստացի տնտեսական կոլապս են առաջացրել՝ արժեզրկելով ազգային արժույթը: Մերձկասպյան այդ երկրի արժութային շուկայում խուճապը շարունակվում է և այսօր երկրի իշխանությունները որոշում են կայացրել փակել բոլոր փոխանակման կետերը:
Սակայն հետաքրքական են Բաքվի հետագա քայլերը ղարաբաղյան հարցում: Բանն այն է, որ նավթադոլարների մեծ հոսքը երկար տարիներ սնում էր Ադրբեջանի տնտեսությունը՝ թույլ տալով Բաքվի ռեժիմին իրեն բավականին անկաշկանդ և ինքնավստահ զգալ բանակցային գործընթացում: Վերջին տարիներին Ադրբեջանը մի քանի անգամ ավելացրեց իր ռազմական բյուջեն՝ գնելով ամենաարդիական զնեքերը, դառնալով տարածաշրջանի ամենառազմականացված երկիրը:
Այդ պայմաններում Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ ագրեսիայի վերսկսման հնարավորությունը իրատեսական էր: Սակայն ադրբեջանական տնտեսության այսօրվա վիճակը շատ դիտորդների կարծիքով կարող է սառեցնել ապշերոնյան ղեկավարության ռազմատենչությունն ու զսպել նրա ռևանշիստական ձգտումները:
"Մոդուս Վիվենդի" հետազոտական կենտրոնի տնօրեն, նախկին դիվանագետ Արա Պապյանը կարծում է, որ տնտեսական կոլապսը Ադրբեջանի իշխանություններին սպառնում է երկրում իրավիճակի նկատմամբվ վերահսկողության կորստով և այդ պայմաններում բավականին բարդ և ռիսկային կլինի որևէ սադրանքը Ղարաբաղում: Նրա խոսքով, նավթի գների անկումը խլել է բոլոր խաղաքարտերը Իլհամ Ալիևի ձեռքից:
"Դժվար թե նա ցանկանա հարվածի տակ դնել սեփական բարեկեցությունը՝ ԼՂՀ-ի դեմ ագրեսիայի որոշում կայացնելով: Տնտեսական դժվարությունները Ալիևին զրկում են ղարաբաղյան ուղղությամբ հաջողությունների վերջին շանսից", - հավելել է նա:
Պետք է նշել, որ ոչ այնքան բարենպաստ են Բաքվի գործերը նաև հարևան Վրաստանում: Թբիլիսին ակտիվ բանակցություններ է վարում Իրանի ու ՌԴ-ի հետ գազի առաքումների շուրջ: Կապույտ վառելիքի առաքման դիվերսիֆիկացիան կզրկի ադրբեջանական պետական SOCAR ընկերության մենաշնորհ դիրքից վրացական շուկայում: Իսկ ձեռքից բաց թողնելով էներգետիկ լծակը՝ Բաքուն զրկվում է տարածաշրջանում ՀՀ-ի հետագա տնտեսական մեկուսացման հնարավորություններից:
Վատ են գործերը նաև Ադրբեջանի ավագ եղբոր մոտ՝ Թուրքիայում: Զգալիորեն վատթարացնելով հարաբերությունները նրա հզոր հարևանի և կարևոր տնտեսական գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ: Խճճվելով իր մերձավորարևելյան ավանտյուրայի մեջ՝ Թուրքիան կորցնում է դիրքերը Հարավային Կովկասում: Իսկ նախորդ դեկտեմբերին Անկարայի ակտիվացումը ղարաբաղյան հարցում խափանվել է ՀՀ զինված ուժերի գործողություններով, որոնք հետ են մղել ադրբեջանական բազմաթիվ դիվերսիաների՝ կարողանալով պահպանել փխրուն, բայց խաղաղությունը: Եվ ելնելով ՀՀ և ԼՂՀ ՊՆ-ների հայտարարություններից՝ իրավիճակը առաջնագծում մնում է հարաբերականորեն կայուն: