3.12.2025
Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի
prev Նախորդ նորություն

Այո՛, Հայաստանում կա աղքատության պրոբլեմ. Նիկոլ Փաշինյան

Այո՛, Հայաստանում կա աղքատության պրոբլեմ, բայց ժամանակն է, ի վերջո, որ մենք առերեսվենք և արձանագրենք աղքատության պատճառները: Այս մասին ԱԺ ում՝ «ՀՀ 2026 թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, Հայաստանի Հանրապետությունում այլևս աղքատության պատճառն այն չէ, որ աշխատատեղ չկա, այդ պրոբլեմը վաղուց վերացված է։ Հակառակ դեպքում, վստահ է նա, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ ուրիշ տեղերից չէին գա Հայաստանում աշխատեին և ուրիշ տեղերում իրենց ընտանիքները պահեին։


"Իսկ ինչո՞ւ Հայաստանում աղքատություն կա։ Հայաստանում աղքատություն կա միայն հետևյալ՝ աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով: Ես շատ եմ ուսումնասիրել այս հարցը, և սա շատ կարևոր, շատ պատասխանատու և շատ սուր հայտարարություն է։ Եվ ասում եմ, այո՛, Հայաստանում աղքատություն կա միայն աղքատ չլինելու հմտության, բացակայության կամ սակավ լինելու պատճառով այն մարդկանց շրջանում, ովքեր աղքատ են, աղքատության մեջ են գտնվում: Մենք 2018 թվից էլ որդեգրել ենք այդ ռազմավարությունը, որ աղքատությունը հաղթահարելու ձևը աշխատանքն է։ Բայց մենք պետք է առերեսվենք, որ կան աշխատանքներ, կան մարդիկ, ովքեր աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ, ինչո՞ւ, նույն պատճառով, որովհետև նրանք աշխատում են այդ տեղում բավարար պրոֆեսիոնալ հմտություններ չունենալու պատճառով:


Եվ մեր քաղաքականությունը հետևյալն է. եթե աշխատանքը մարդու բարեկեցությունը չի ապահովում, ի՞նչ է պետք անել՝ պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը: Եթե դրանից հետո կրկին իր աշխատանքը, իր բարեկեցությունը չի ապահովում, ի՞նչ է պետք անել՝ կրկին պետք է վերադառնալ կրթությանը և աշխատանքային հմտությունների զարգացմանը: Եվ սա պետք է լինի մեր քաղաքականությունն աշխատանքի ոլորտում",- ասել է Փաշինյանը:


 

FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Վիեննա
Հաջորդ նորություն next