25.11.2024
Ադրբեջանը շփման գծում կրկին դիվերսիայի փորձ է արել
prev Նախորդ նորություն

ՀՀ և Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության պլան

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է հայ-բրիտանական երկրորդ ռազմաքաղաքական խորհրդակցություններին:

Քննարկումների արդյունքում Դավիթ Տոնոյանը եւ բրիտանական պատվիրակության ղեկավար, Միացյալ Թագավորության միջազգային անվտանգային քաղաքականության տնօրեն Նիք Գըրը ստորագրել են պաշտպանական բնագավառում 2016-2017 թթ. համագործակցության պլանը:

ՀՀ ՊՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ այն ընդգրկում է համագործակցության մոտ երկու տասնյակ ուղղություն, որոնք հիմնականում առնչվում են ռազմական կրթությանը եւ վերապատրաստմանը, տարբեր ոլորտներում փորձի փոխանակմանը եւ այլն:

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո ՀՀ պաշտպանությանը եւ անվտանգությանը վերաբերող օրենսդրության վերանայման նպատակով Մեծ Բրիտանիայի կողմից նախատեսվում է խորհրդատվական աջակցություն:

Հունվարի 14-ին տեղի ունեցած խորհրդակցությունների շրջանակում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպել է նաեւ ՄԹ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով դիրեկտորատի տնօրեն Մայքլ Թաթհամի հետ, քննարկել երկկողմ պաշտպանական համագործակցությանը, ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր: